«Համատարած տուգանում են այն գործարարներին, ովքեր ամիսներ շարունակ նոր սերնդի ՀԴՄ սարքի են սպասում ՊԵԿ-ից». Սամսոն Գրիգորյան
![]() «Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ մի կերպ չապահովելով նոր սերնդի ՀԴՄ սարքերով բիզնեսին և համատարած տուգանումներով՝ դուք տվեցիք- անցաք բոլոր սահմանները, պարոնա՛յք... Հայաստանում այս օրերին համատարած տուգանում են այն գործարարներին, ովքեր ամիսներ շարունակ նոր սերնդի ՀԴՄ սարքի են սպասում ՊԵԿ-ից։ Այս գործընթացը ոչ միայն անհապաղ պետք է կասեցվի, նաև պետք է անվավեր համարվեն բոլոր ակտերը»: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վերոնշյալ գրառման մեկնաբանության հատվածում պատասխանել է Սամսոն Գրիգորյանին. «Հարցն այնքան բազմաշերտ ու բազմակնճիռ է, որ այս հարթակում քննարկումը կլինի շատ անարդյունավետ: Մեկ բան հստակ է, հարկային հսկողությունը պետք է իրականացվի օրենքի տառին համապատասխան, իսկ հարկ վճարողները պիտի օգտվեն իրենց բողոքարկման իրավունքից: Կարծեմ թե բողոքարկման հանձնաժողովի նկատմամբ վերջերս ձևավորված վստահությունն այլևս անբեկանելի է»: Մեկ այլ օգտատիրոջ՝ Գայանե Բաբախանյանի դիտարկմանը թե՝ «Ու Դուք կարծում եք, թե նման մեթոդներով կարողանալու եք իրականացնել տնտեսական թռիչքաձև հեղափոխությո՞ւն», Անանյանը պատասխանել է. «Կարծես թե լավ չեք պատկերացնում, որ ֆորմալ պետությունը ՀԴՄ տրամադրելու իրավական պարտականություն չունի: Ունի կառուցողական պարտականություն, որի շրջանակներում արվում է հնարավորն ու շատ դեպքերում անհնարինը: Հանրությանը դա տեսանելի չէ, հետևաբար, մի փոքր հանդուրժող լինելը չէր խանգարի»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
