Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Շատերը չեն պատկերացնում՝ ինչից ենք պրծել». Ֆելիքս Ցոլակյանը՝ «Ձյունիկ սառնարանի» շենքում տեղի ունեցած հրդեհի մասին

338
Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ., 00:35
«Շատերը չեն պատկերացնում՝ ինչից ենք պրծել». Ֆելիքս Ցոլակյանը՝ «Ձյունիկ սառնարանի» շենքում տեղի ունեցած հրդեհի մասին

Այսօր «Մալաթիա մոլ»-ում հրդեհաշիջման աշխատանքներին հետևող ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է օրերս տեղի ունեցած «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում հրդեհի դեպքին:

«Սառցակոմբինատում շատ երկար տևեց մինչև մարեցինք հրդեհը՝ մոտ երեք օր: Շատերը չեն պատկերացնում, թե ինչից ենք պրծել: Օրինակ՝ սառցակոմբինատի 3-րդ հարկում դրված էր մոտ 15 տոննա ավտոյի յուղ: Մի տեղ դրված էր կիսլատա, մի տեղ դրված էր մեկ ուրիշ բան: Կար ամիակ այնտեղ, որը մատակարարում է սառնարաններին: Մենք դրա մասին չէինք բարձրաձայնում, որ խուճապ չառաջանար»,-լրագրողների հետ զրույցում մանրամասներ հաղորդեց նախարարը:

Նա նշեց, որ այս պահին չգիտի՝ արդյոք մոլի տարածքում նմանատիպ հրդեհավտանգ նյութեր կան, թե՝ ոչ, սակայն չբացառեց դրանց գոյությունը: