Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Արցախի ԱԺ նախագահը քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել. նա դրական ազդակներ է ստա­ցել ՀՀ իշխանություններից. «Հրապարակ»

755
Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 10:20
Արցախի ԱԺ նախագահը քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել. նա դրական ազդակներ է ստա­ցել ՀՀ իշխանություններից. «Հրապարակ»

«Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես տեղեկացրել ենք, քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել, որի նպատակն իր շուրջ համախմբվածության ապահովումն է:

Միաժա­մանակ Ղուլյանը շրջանային այցերի մեջ է, տեղե­րում կուսակցական տոմսեր է բաժանում, խոսում երիտասարդների ակտիվացման ու դերի մասին:

Մեր տեղեկություններով՝ Ղուլյանը, լավ հարաբե­րություններ պահպանելով ՀՀ Ազգային ժողովի իր գործընկերների հետ, դրական ազդակներ է ստա­ցել ՀՀ իշխանություններից, և պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան հավաքը հենց Ղուլյանն էր վարում՝ դիրքավորվելով բեմա­հարթակի կենտրոնական հատվածում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: