Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Շարուրի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դի

279
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ., 09:55
Շարուրի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դի

Օգոստոսի 22-ին՝ ժամը 13:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շարուրի փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել Անդրեյ Ռ-ի (ծնված 1973թ.) դին: