Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Արցախի ընտրությունների դիտարկման համար ՀՀ կառավարությունը գումար հատկացրեց երկու ՀԿ-ի

261
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ., 12:45
Արցախի ընտրությունների դիտարկման համար ՀՀ կառավարությունը գումար հատկացրեց երկու ՀԿ-ի

Արցախում 2019թ. սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններին քաղհասարակության կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու համար այսօր ՀՀ կառավարությունը վարչապետի աշխատակազմին հատկացրեց 33,680.0 հազ. դրամ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ»-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին համապատասխանաբար՝ 16,200.0 հազ. դրամ և 17,480.0 հազ. դրամ տրամադրելու նպատակով։

«Սա, ըստ էության, շատ կարևոր որոշում եմ համարում: Ինչպես հայտարարել եմ՝ Հայաստանի կառավարությունը և անձամբ ես համարում ենք, որ ՀՀ-ն պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանն աջակցի, որպեսզի երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը և սա այդ միջոցառումների ցանկի մեջ մտնող գործողություն է, որը ինչ-որ տեղ նաև աննախադեպ է»,- նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: