Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Պատվո վճար՝ Հայրենական պատերազմի թիկունքայիններին, բայց ոչ՝ Արցախյանի. «Ժամանակ»

188
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ., 09:40
Պատվո վճար՝ Հայրենական պատերազմի թիկունքայիններին, բայց ոչ՝ Արցախյանի. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի կառավարությունը որոշել է սոցիալական արտոնություններ և պատվո վճար սահմանել նաև Հայրենական պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքանշաններով պարգևատրված անձանց, այսպես կոչված՝ թիկունքայիններին: Այդպիսի անձանց թիվը այս պահին հազար է:

Առաջարկվող փոփոխություններով թիկունքայինները հնարավորություն կստանան դեղերը ձեռք բերել 50 տոկոսով, անվճար օգտվել ներքաղաքային տրանսպորտից, բացի միկրոավտոբուսներից, և կստանան պարգևավճար կառավարության սահմանած չափով:

Զարմանալին այն է, որ Արցախյան պատերազմի ժամանակ թիկունքում անձնազոհ աշխատանք կատարած անձինք որևէ կարգավիճակ չունեն»:

Մանրամասները՝ թերթի համարում: