Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Գրենլանդիան չի վաճառվում»․ Դանիայի վարչապետ

671
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ., 11:00
«Գրենլանդիան չի վաճառվում»․ Դանիայի վարչապետ

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, ի պատասխան Գրենլանդիան ձեռք բերելու ԱՄՆ-ի մտադրությանը, հայտնել է, որ կղզու վաճառքի մասին «անհեթեթ խոսակցությունները պետք է դադարեցվեն»:
Օգոստոսի 18-ին Մետտե Ֆրեդերիկսենը ժամանել է Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ, որտեղ հանդիպել է ազգային կառավարության ղեկավարի հետ: Մասնավորապես, նրանք քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա այցը Դանիա, որը նախատեսված է երկու շաբաթից:
«Կան շատ կարևոր հարցեր, որոնց մասին կարելի է խոսել մեր քաղաքական գործիչների հետ, բայց Միացյալ Նահանգների առաջարկը դրանցից մեկը չէ»,- հավելել է Դանիայի վարչապետը: