Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հնդկաստանը պատրաստ է վերացնել Ջամմուի և Քաշմիրի սահմանափակումները

821
Ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ., 22:20
Հնդկաստանը պատրաստ է վերացնել Ջամմուի և Քաշմիրի սահմանափակումները

Հնդկաստանի իշխանությունները մտադիր են մի քանի օրվա ընթացքում վերացնել Ջամմուի և Քաշմիր նահանգների համար սահմանված սահմանափակումները: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի դատախազ Թուշար Մեհտան:

«Հնդկաստանի կառավարությունը տեղեկացրել է Գերագույն դատարանին՝ այս ամսվա ընթացքում տեղաշարժի, հեռախոսային և ինտերնետային ծառայությունների նկատմամբ սահմանափակումները վերացնելու պատրաստակամության մասին»,-մեջբերում է Reuters գործակալությունը:
«Սահմանափակումները կհեռացվեն մի քանի օրվա ընթացքում»,- ավելացրել է նա:
Ըստ NDTV հեռուստաալիքի, Ջամմուի և Քաշմիր նահանգների ուսումնական հաստատությունները կվերսկսեն իրենց աշխատանքները օգոստոսի 19-ից: