Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ինչո՞ւ Զելենսկին չի ճանաչում Ղրիմի ներկայիս կարգավիճակը․ փորձագետ

663
Ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ., 10:50
Ինչո՞ւ Զելենսկին չի ճանաչում Ղրիմի ներկայիս կարգավիճակը․ փորձագետ

Ղրիմի վերաինտեգրման ռազմավարության մշակումը ցույց է տալիս, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ցանկանում որևէ քայլ կատարել թերակղզու Ռուսաստանի կազմում ճանաչելու և հակառուսական քաղաքականության հիմնական հոսքից հեռանալու համար։ Այս կարծիքն է հայտնել Ղրիմի քաղաքական վերլուծաբան Դենիս Բատուրինը:

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռուսլան Ռյաբոշապկան հայտարարել էր, որ օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցով աշխատանքային խումբը կմշակի նոր ռազմավարություն՝ Դոնբասի և Ղրիմի տարածքները Կիևի վերահսկողությանը վերադարձնելու համար: Ակնկալվում է, որ մինչև 2020 թվականը կմշակվի Ուկրինայի նախագահի նախաձեռնությունների առաջին փաթեթը:
Ըստ նրա, Ղրիմի և Դոնբասի վերաինտեգրման նոր ռազմավարությունը ետ գնալու և Մինսկի համաձայնագրերից հրաժարվելու քայլ է:
«Զելենսկու համար, պատմության մեջ իր դերի տեսանկյունից, Դոնբասում կրակը դադարեցնելու և ձերբակալվածների փոխանակում սկսելու հնարավորություն կա: Չեմ կարծում, որ նա այլևս ոչինչ չի կարողանա անել»,-հավելել է փորձագետը: