Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ոստիկանապետի տեղակալը՝ Իջևանում տիրող իրավիճակի մասին

346
Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ., 11:25
Ոստիկանապետի տեղակալը՝ Իջևանում տիրող իրավիճակի մասին

Ոստիկանության պետի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանն այսօր կառավարության նիստում զեկուցեց այժս պահին Իջևանում տիրող իրավիճակի մասին. «Երեկ 18:00-ի շրջանակներում տեղի ունեցավ բախում ցուցարարների և ոստիկանների միջև: Ակտիվիստները քարերով, մահակներով վնասվածքներ պատճառեցին մեր մի խումբ ոստիկանների: Ոստիկաններից 8 հոգի այժմ հոսպիտալացված են ոստիկանության հոսպիտալում, վիճակը բավարար է, երկուսը կմնան, վեցը կգնան ամբուլատոր հսկողության տակ: Այժմ ոստիկանության զորքերից մի մաս մենք տեղափոխել ենք Իջևան: Տվյալ պահին իրավիճակը վերահսկվում է, մայրուղին բաց է, ոստիկանապետը գտնվում է այնտեղ: Հարուցվել է քրգործ»:

Վարչապետը նշեց, որ տվյալ դեպքում ակտիվիստ բառն օգտագործելը պատեհ չէ: