Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Բախումներ և լարված իրավիճակ Իջևանում. երկուստեք վիրավորներ կան

1178
Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ., 23:45
Բախումներ և լարված իրավիճակ Իջևանում. երկուստեք վիրավորներ կան

Իջևանում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով կան վիրավորներ՝ շուրջ 12 ոստիկան և 2-3 ցուցարար: Ինչպես արդեն հայտնել ենք, անտառահատումները թույլատրելու և մեկ խորանարդ մետր փայտի գինը 16800 դրամից էժանացնելու պահանջով ճանապարհը փակած ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
Հիվանդանոց տեղափոխված տուժածները միայն ոստիկաններ են, նրանցից մեկի մոտ է խնդրահարույց վիճակ՝ գանգուղեղային տրավմա: Տուժած ցուցարարները հիվանդանոց չեն դիմում՝ վախենալով իրավապահներից: Ճանապարհը շարունակում է փակ մնալ, ցուցարարները պահանջում են բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում:

Բախումների մասին տեսանյութը՝ Hetq-ի: