Թուրքիայի ԱԳՆ-ն անտեսեց ԵՄ պատժամիջոցները
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը կշարունակի ածխաջրածինների արդյունահանումը Միջերկրական ծովում, չնայած ԵՄ սահմանած սահմանափակումներին։ Նախօրեին Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանմանը՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանք կատարելու պատճառով. այդ մասին հայտնել է ԵՄ խորհրդի կայքը։ Որոշվել է կասեցնել Թուրքիայի հետ օդային տրանսպորտի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները և չեղյալ հայտարարել բարձր մակարդակի որոշ խորհրդակցություններ ԵՄ-ի և Թուրքիայի միջև երկխոսության շրջանակներում: Խորհուրդը նաև հավանություն է տվել երկրին հատկացվող օգնության ծավալների՝ մինչև 2020 թ. կրճատմանը և Եվրոպական ներդրումային բանկին առաջարկել է վերանայել իր գործունեությունը Թուրքիայում: ՌԴ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեի անդամ Օլեգ Մորոզովն էլ հայտարարել է, որ պատժամիջոցները խորհրդանշական բնույթ են կրում և նպատակ ունեն Թուրքիային ցույց տալ, որ ԵՄ-ն համաձայնություն չի տալիս միակողմանի գործողություններին: Օ. Մորոզովը հայտնել է, որ Ռուսաստանը պատժամիջոցների կողմնակից չէ, որովհտև դրանք ոչինչ չեն տալիս: «Մենք միշտ մեր մտահոգությունն ենք հայտնել Թուրքիայի միակողմանի գործողությունների առիթով և կոչ ենք արել հակամարտությունը լուծել քաղաքական գործիքներով»,-նշել է ՌԴ սենատորը: Նա հիշեցրել է, որ Կիպրոսի ջրային տարածքում Թուրքիայի գործողությունների հետ կապված վիճակը խորն արմատներ ունի։ «Եվրամիությունը միշտ համաձայնել է Կիպրոսի և Հունաստանի դիրքորոշման հետ, որ Թուրքիան իրավունք չունի ջրային տարածքի նկատմամբ, որտեղ մտադիր է գազ արդյունահանել: Այսպիսի դիրքորոշում ունի նաև ԱՄՆ-ն»,-նշել է Օ. Մորոզովը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24