ԱՄՆ-ն համաշխարհային հանրությանը խնդրել է «խելքի բերել» Իրանին
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Ուրբանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում Իրանից նավագնացության սպառնալիքը պահանջում է համաշխարհային հանրության պատասխանը: «Համաշխարհային տնտեսությունը կախված է առևտրի ազատ հոսքից, և բոլոր երկրները պարտավոր են պաշտպանել և պահպանել այդ հիմքը գլոբալ բարգավաճման»,-ՌԻԱ Նովոստի-ին ասել է ստորաբաժանման պաշտոնական ներկայացուցիչը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հինգ զինված նավակներ սկսել են հետապնդել Մեծ Բրիտանիայի լցանավերին և փորձել են կանգնեցնել դրանց: Իրանական նավերը մոտեցել են նավին և անձնակազմի կողմից պահանջել փոխել ուղղությունը կանգ առնել Իրանի ջրային տարածքում: Հուլիսի 9-ին Իրանը խոստացել էր պատասխան տալ Մեծ Բրիտանիային Ջիբրալթարում Grace 1 նավը գրավելու համար: Լցանավերը առգրավվել էին հուլիսի 4-ին Իրանից 2 մլն բարել հում նավթ Սիրիայի Բանյաս վերամշակող գործարան փոխադրելու ժամանակ, ինչը խախտում Է Դամասկոսի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ռեժիմը: Պատժամիջոցները ներառում են նավթի առևտրի արգելքը, ներդրումների սահմանափակումները, ԵՄ-ում Սիրիայի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցումը, երկակի նշանակության տեխնոլոգիաների, ինչպես նաև հեռահաղորդակցության սարքավորումների առևտրի էմբարգոն: Իսպանիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ բրիտանացիները լցանավը որսացել են ԱՄՆ-ի խնդրանքով: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24