Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Շտապբուժօգնությունը Երևանում աշխատում է արտակարգ ռեժիմով

323
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 20:20
Շտապբուժօգնությունը Երևանում աշխատում է արտակարգ ռեժիմով

Շտապբուժօգնության ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը։

«Հարգելի քաղաքացիներ, շտապբուժօգնության ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Երևան քաղաքի տարբեր հատվածներում հերթապահում են շտապօգնության բրիգադներ»,– նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ անհրաժեշտության դեպքում կարող են քաղաքացիները զանգահարել ծառայության «1-03» կամ 010-53-66-51 հեռախոսահամարներով կամ 010-54-40-58 համարով։

Հիշեցնենք՝ այսօր ժամը 13։00–ից Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են Երևան ՋԷԿ–ում ու Հրազդան ՋԷԿ–ում տեղի ունեցած վթարներով։