Վարչապետը Սինգապուրի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է երկկողմ կապերի զարգացման հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի խորհրդարանի նախագահ Թան Չուան-Ջինի հետ: Մինչ հանդիպումը վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում. տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Բարի գալուստ Սինգապուր, պարոն վարչապետ: Շնորհակալություն խորհրդարան այցելելու համար: Համոզված ենք, որ Ձեր այցը Սինգապուր կնպաստի Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է Թան Չուան-Ջինը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սինգապուր այցը և նշել, որ բոլոր հանդիպումներն անցել են արդյունավետ, գործնական ու բարեկամական մթնոլորտում: «Մենք շահագրգռված ենք Ձեր երկրի հետ կապերի զարգացմամբ, այդ թվում քաղաքական ու տնտեսական»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով հատկապես գործարարների միջև համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Այդ առումով, կառավարության ղեկավարը կարևորել է Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն ու դրա սեղմ ժամկետներում վավերացումը: Վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին և Հայաստանում իրականացվող համակարգային փոփոխություններին՝ նշելով դրանց կյանքի կոչման ուղղությամբ Սինգապուրի հետ համագործակցության կարևորությունը: Սինգապուրի խորհրդարանի խոսնակն ընդգծել է երկկողմ պատմական ու մշակութային կապերի առկայության փաստն ու ավելացրել, որ դրանք լավ հիմք են կառավարությունների ու խորհրդարանների միջև համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու համար: Նիկոլ Փաշինյանը Թան Չուան-Ջինին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է: Զրուցակիցները նաև ընդգծել են միջխորհրդարանական բարեկամական խմբի ձևավորման, ինչպես նաև խորհրդարանականների՝ միջազգային հարթակներում սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև տարբեր ոլորտներում Սինգապուրի զարգացման փորձին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի: |
Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
98Երեկ, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
14824.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
28624.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
9824.04.2024, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13424.04.2024, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
11024.04.2024, 01:30