«Ահազանգեր եմ ստանում, որ որոշ քաղաքապետեր ահարկու տոնով հրահանգել են համայնքապետարանների աշխատողներին». Լևոն Բարսեղյան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահազանգեր եմ ստանում, որ որոշ քաղաքապետներ բավականին ահարկու տոնով հրահանգել են համայնքապետարանների և ՀՈԱԿ-ների աշխատողներին՝ վաղը՝ Սահմանադրության օրը, մասնակցել ինչ-որ քայլերթների և միջոցառումների։ Եթե ահազանգերը ճշմարիտ են, ուրեմն այդ համայնքապետերը մնացել են սերժաբարո Հայաստանում։ Ինչքան արագ հրաժարվեն մարդկանց անօրինական պարտադրանքներից, այնքան լավ իրենց համար, փաստական ճշտումներից հետո հանելու եմ մայրուղի, լծելում եմ գութանով և աշնանացանի համար աշխատեցնելու հանձնեմ բարձր լեռնային գյուղերի գյուղացիներին։ Աշխատակիցներին հորդորում եմ չենթարկվել բոլոր այդօրինակ պահանջներին. պարտավոր եք կատարել միայն պայմանագրային պարտավորությունները, մնացածը պարտավոր չեք։ Եթե ձեր կամքին հակառակ կշարժվեք պարտադրանքներով, չբողոքեք ոչ մեկին, մի օր էլ կասեն՝ մայկատռուսիկով կգաք գործի և ստիպված կլինեք գնալ։ Դիմեք արհմիության նախագահին, թե կան այդպիսիք, եթե չկան, ստեղծեք, եթե կան և համայնքապետի ձախ ոտն են, դուրս եկեք այդ արհմիությունից և ստեղծեք ձերը, որ կպաշտպանի ձեր իրավունքները։ Վերջացավ, թաղեմ ես ձեր սերժաբարո կոնցլագերը, դեռ քանի սերունդ եք քայքայվելու ու քայքայելու մինչև վերանաք…»: |
«Քաղպայմանագրից մեկ պատգամավոր անգամ չի միանալու նախաձեռնությանը». Դավիթ Խաժակյան
9503:06«2021 թվականի ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում». Արամ Վարդևանյան
11202:06«Իշխան Զաքարյանը հրաժարվում է միանալ Նիկոլ Փաշինյանի իմիպչմենտին». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
194Երեկ, 22:54Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի
251Երեկ, 17:54«Ռոմանովների ժառանգորդ Նիկոլայը չէ, փողոցից է եկել իշխանության». Ոսկան Սարգսյան
217Երեկ, 17:48«Իմպիչմենտի գործընթաց թող բերեն անեն, ո՞վա բռնել». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
235Երեկ, 16:54