Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Դավիթ Ադյանը՝ եղբոր հետ կապված քրեական գործի և ԱԱԾ-ի հետ գործարքի գնալու մասին. «Ժողովուրդ»

218
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 09:15
Դավիթ Ադյանը՝ եղբոր հետ կապված քրեական գործի և ԱԱԾ-ի հետ գործարքի գնալու մասին. «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու մասին քրեական գործով կալանավորվել էր Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, որը հետագայում ազատ էր արձակվել:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է Սամվել Ադյանի եղբոր՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, թե երբևիցե չի հրավիրվել հարցաքննության և երբևիցե առնչություն չի ունեցել այդ գործի հետ:

Դիտարկմանը, որ, ըստ մամուլի հրապարակումների, իր եղբայրն ԱԱԾ-ի հետ գործարքի գնաց, ցուցմունք տվեց Դավիթ Սանասարյանի դեմ, որն իր ազատության գինն էր, Դավիթ Ադյանը նշեց. «Ես չեմ կարծում: Չեմ կարող մեկնաբանել՝ նման բան կա, թե չկա: Ես կարծում եմ՝ նման բան չի կարող լինել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: