«Եթե դատավճիռը երկրի ղեկավարի սրտով է, ապա կեցցե դատավո՞րը». Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը հաղորդագրություն է տարածել. «Կոչ կանի, արդյո՞ք, վարչապետը վաղը փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ Չէ որ նախորդ անգամ դա արվեց նույն գործով Առաջին ատյանի դատարանի վճռից հետո։ Հարցն այստեղ Քոչարյանը չէ, ոչ էլ կոնկրետ քրեական գործը։ Հարցն այն է, որ երբ դատարանի վճիռը երկրի ղեկավարի սրտով չի լինում, հետևում են նրա կոչերն ու ակցիաները՝ ճնշում գործադրել դատական համակարգի նկատմամբ։ Այդպես էր մայիսի 18-ին, ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին։ Սա արդեն դատաիրավական համակարգի հանդեպ ուղիղ ցուցումների ժամանակագրությունն է։ Եթե դատավճիռը երկրի ղեկավարի սրտով է, ապա կեցցե դատավո՞րը, կեցցե հաղթած արդարադատությո՞ւնը։ Պահվածքը, որը ցուցաբերեց դատավոր Արմեն Դանիելյանը, դուրս էր որևէ նորմից։ Սա կմտնի իրավագիտության դասագրքեր՝ «Ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել» բաժնում։ Սա արդար դատաքննության իրավունքի բացահայտ և անվիճելի խախտում էր: Եթե սա նոր Հայաստանում մարսվի, ապա վստահ եղեք վաղը լինելու են նորանոր նմանատիպ դատեր։ Անվերջ դատեր։ Եթե այսօր շատերը վախեցած լռում են, մտածելով թե պատվիրված դատավճիռները կսահամանափակվեն միայն այս դրվագով, ապա չարաչար սխալվում են։ Դարձյալ կրկնում եմ՝ հարցը Քոչարյանը չէ, հարցը Հայաստանում դատական համակարգի ձևավորվող ավանդույթի մասին է. դատավճիռները պետք է լինեն կոնկրետ մարդու սրտո՞վ։ Իսկ սա գիլյոտին է, որը եթե սկսի աշխատել երբեք չի սահմանափակվելու հներով»։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24