«Նա, ով կհամաձայնի Իվանիշվիլիի հետ, կա՛մ հիմար է, կա՛մ ծախված». Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Իվանիշվիլիի հետ համաձայնողը կամ հիմար է կամ ծախված. այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Խոսքը վերաբերում է քիչ առաջ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությանը, որի համաձայն 2020-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Սաակաշվիլիի խոսքով՝ սրան ի պատասխան ժողովուրդը պետք է շարունակի ակցիաները Վրաստանի ողջ տարածքով: Նախկին նախագահի խոսքով զրոյական անցումային շեմով 2020-ին ընտրություններ անցկացնելն Իվանիշվիլիին հնարավորություն կտա փոքր-փոքր կուսակցություններ գնել: «Իվանիշվիլին այժմ խուճապի մեջ է: Նա պետք է պաշտոնից հեռացնի Գախարիային, ազատի բոլոր ձերբակալվածներին և նշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- տեսաուղերձով հայտարարել է Սաակաշվիլին: Նշենք նաև, որ ընդդիմությունն արդեն հայտնել է իր գոհունակությունը իշխող կուսակցության որոշումից, բայց դեռևս շարունակում է պահանջել երկրի ներքին գործերի նախարարի հրաժարականը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24