Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«4-րդ ամիսն է լրանում, իսկ Փաշինյանը որևէ անուն չի տվել». Շարմազանով

458
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 19:25
«4-րդ ամիսն է լրանում, իսկ Փաշինյանը որևէ անուն չի տվել». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Իշխանության ներկայացուցիչների սկանդալային հայտարարությունները շարունակվում են:
Այսօր, Փաշինյանի իշխանության օրենսդիրի ղեկավար Արարատ Միրզոյանը բառացիորեն ասել է՝ դեսպանը հանդիպում է մի մարդու, ում շատ լուրջ մեղադրանք է առաջադրված, խոսքը շատ լուրջ մեղադրանքի մասին է (խոսքը ՀՀ 2-րդ նախագահի և ՌԴ դեսպանի հանդիպման մասին է):

Իսկ հիմա հարց և՛ Փաշինյանին, և՛ Միրզոյանին:
Իսկ երբ այդ լուրջ մեղադրանք առաջադրված մարդուն ոչ թե ՌԴ դեսպանը, այլ ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորանք էր ուղարկում, այն ժամանակ է՞լ ասել, որ դա միջամտություն է ՀՀ ներքին գործերին:

Թե՛ Պուտին և թե՛ Մեդվեդևի հետ հանդիպումների ժամանակ Փաշինյանից սպասիբոներից բացի այլ բան չլսեցինք:
Չնայած՝ նույն Փաշինյանն էր ժամանակին մեղադրում Ռուսաստանի իշխանությանը ապրիլյան պատերազմում բացասական դերակատարում ունենալու մեջ:
Խոսել ասեցի՝ հիշեցի...
Տղերք, իսկ օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա: 4-րդ ամիսն է լրանում, իսկ Փաշինյանը որևէ մեկի անուն չի տվել:

Հ.Գ
Ինչպես կասեր Վիսոցկին՝ нет ребята, все не так, все не так, как надо»: