Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել նիստին

244
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 16:25
Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել նիստին

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, հրապարակում է ինքնաբացարկի միջնորդությունների վերաբերյալ որոշումը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել նիստին: Նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ մեղադրյանի ներկայությունն ըստ օրենքի պարտադիր չէ. «Բացի այդ, բոլոր պարագաներում անգամ եթե դատարանը մերժում է ինքնաբացարկ հայտնելու մասին որոշումը և շարունակում է դատավարությունը, միևնույն է գործի ծավալն այնպիսին է, որ պարոն Քոչարյանի ելույթի հերթը հազիվ թե հասնի, այդ պատճառով պարոն Քոչարյանը նախընտրեց այսօր դատական նիստին չգալ, բայց մեր միջոցով իրազեկեց նաև, որ եթե դատարանը անհրաժեշտ համարի պարոն Քոչարյանի մասնակցությունն այսօրվա նիստին, մենք կփոխանցենք, նա կգա»,-ասաց նա: