Ավտովթար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. կա զոհ
Հունիսի 18-ին՝ ժամը 07:42-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերքաձոր համայնքի մոտակայքում՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: Ահազանգով ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելուց պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչի 84 հասցեի բնակիչ Կ. Բ-ն (ծնվ. 1997թ.) իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով տուժած ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի Գ.Լուսավորիչի 76 հասցեի բնակիչ՝ Վ. Գ-ն (ծնվ. 1996թ.) տեղափոխել է քաղաք Ստեփանակերտ՝ զինվորական հոսպիտալ: ՃՏՊ-ի հետևանքով տուժած վարորդ Կ. Բ-ին և ուղևորներ՝ Ստեփանակերտ քաղաքի Մ. Գոշ 10 հասցեի բնակիչ՝ Ա. Բ-ին (ծնվ. 1994թ.) և Ստեփանակերտ քաղաքի Մ. Բաղրամյանի 15 հասցեի բնակիչ Բ. Մ-ին (ծնվ. 1953թ.) փրկարարները ցուցաբերել են օգնություն և տեղափոխել Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ ՃՏՊ-ի հետևանքով տուժած Ա. Բ-ն հիվանդանոցում մահացել է, իսկ մնացած տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին |
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
121Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
112Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
112Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
13423.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
71623.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14922.04.2024, 19:18