Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

306
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 23:35
Վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ հունիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 35 OQ 953 համարանիշի և Volkswagen մակնիշի 36 CՍ 352 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Armtimes.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Վիրավորներին օգնել են քաղաքացիներն ու փրկարարները, դեպքի վայրում են նաեւ ոստիկանության եւ քննչական խմբի աշխատակիցները: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Մահացածը Volkswagen-ի կին վարորդն է, 2 վիրավորներն ն էլ նրա ուղևորներն են եղել: