Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մոգերինին զսպվածության կոչ է արել

796
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 11:15
Մոգերինին զսպվածության կոչ է արել

ԵՄ-ն կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված, այս մասին հայտարարել է Եվրոպական Միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Կոչ ենք անում առավելագույն զսպվածության: Կարծում եմ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերում իմաստուն միտք կար, ըստ որի՝ աշխարհը չի կարող իրեն հերթական ճգնաժամը թույլ տալ»,- Լյուքսեմբուրգում լրագրողների եհտ զրույցում ասել է Մոգերինին:

Նշենք, որ Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակման մեջ ԱՄՆ-ն մեղադրել է Իրանին. վերջինը դա սադրանք է որակել: