Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Դիպուկահարի կրակոցից զինծառայող է զոհվել

279
Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 20:30
Դիպուկահարի կրակոցից զինծառայող է զոհվել

Հունիսի 13-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Զինծառայողը Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ էր, ով 20 օր հետո պետք է զորացրվեր: