Փաշինյանը Քոչարյանից 650 հազար դրամ է պահանջում․ դատարանի վճիռը կհրապարակվի հունիսի 24-ին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ամբողջությամբ հրաժարվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ներկայացված քաղաքացիական հայցից։ Վարչապետի փաստաբան Գևորգ Գյոզալյանը Քոչարյանի ներկայացուցչին ուղղված փոխհատուցման պահանջ ներկայացրեց՝ 650 հազար դրամի չափով։ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարեց, որ գումարի այդ չափը ողջամիտ չէ։ Սակայն, վերջինիս հակադարձելով՝ Գյոզալյանը նշեց, որ իր վստահորդը՝ Նիկոլ Փաշինյանը ծախսեր է արել՝ վճարելով «Գյոզալյան և ընկերներ» փաստաբանական գրասենյակին՝ իրավաբանական բնույթի ծառայություններ ստանալու նպատակով։ Գործը նախագահող դատավոր Լարիսա Սարգսյանը հայտարարեց, որ գործով վճիռը դատարանը կհրապարակի հունիսի 24-ին։ |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36