Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Վարչապետը՝ «Մարտի 1»-ի գործով առաջին ձերբակալության մասին

898
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 11:20
Վարչապետը՝ «Մարտի 1»-ի գործով առաջին ձերբակալության մասին

«Փաստահավաք խմբի հրապարակած նյութերում, ակնհայտ է նաև այդ հարցաքննությունից, որ Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները ոչ թե պատմում են ճշմարտությունը, այլ փորձում են հնարավորին եղանակներով կոծկել այն»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով ձերբակալված ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի դեպքին։

Անդրադարձ կատարելով Քոչարյանի և մյուսների գործի ընթացքին՝ վարչապետը նշեց․ «Ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, այսինքն՝ բոլորի իրավունքները պաշտպանված են։ Մնացած իրավական հարցերի լուծումը պետք է տրվի համապատասխան ընթացակարգերով, և վարչապետի լիազորությունների մեջ, բարեբախտաբար թե դժբախտաբար, դա չի մտնում»։