Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Էթիկայի հանձնաժողով ստեղծում են մի մարդու համար, ով էթիկայի նորմերին համապատասխանում է». Քրիստինե Պողոսյան

744
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2019 թ., 11:15
«Էթիկայի հանձնաժողով ստեղծում են մի մարդու համար, ով էթիկայի նորմերին համապատասխանում է». Քրիստինե Պողոսյան

Խորհրդարանը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Գնումների մասին» նախագիծը:

Հիշեցնենք՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագծի քննարկումն ուղեկցվել էր վիճաբանությամբ, փոխադարձ վիրավորանքներով:

«Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանն այսօր կրկին անդրադարձավ այդ նիստին՝ հայտարարելով, որ եկել է խնդրելու գործընկերներին՝ քննարկելու Գևորգ Գորգիսյանի վարքագիծը. «Էթիկայի հանձնաժողով ստեղծում են մի մարդու համար, ով էթիկայի նորմերին համապատասխանում է, ձեզ, առհասարակ, էթիկայի նորմերի հետ կապված էլ չեմ անդրադառնա»:

«Մենք ասում ենք՝ միայն հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց համար ծախսերը դարձնել թափանցիկ, էն ամենը, ինչ վերաբերելու է ազգային անվտանգությանը, մնում է գաղտնի»,- անդրադառնալով նախագծին՝ պարզաբանեց Գորգիսյանը:

«Գնումների մասին» նախագիծը օրակարգ ներառելու հարցը դրվեց քվեարկության ու մերժվեց: