Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ԵՄ-ն Կոսովոյին և Սերբիային զսպվածության կոչ է արել

730
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2019 թ., 10:35
ԵՄ-ն Կոսովոյին և Սերբիային զսպվածության կոչ է արել

Սերբիան զինտեխնիկա ու ռազմական ավիացիա է կուտակել Կոսովոյի հետ սահմանին, այս մասին ուշ երեկոյան հայտնել են Tanjug գործակալությունն ու Kurir թերթը:

Հիշեցնենք՝ երեկ Սերբիայի նախագահը հրահանգել էր մարտական պատրաստվածության բերել ԶՈՒ-ը:

ԵՄ-ն Կոսովոյին և Սերբիային զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել՝ կապված Կոսովոյի հյուսիսային հատվածում լարվածության հետ:

Հիշեցնենք, որ իրավիճակը լարվել էր երեքշաբթի առավոտյան 13 սերբերի ձերբակալությունից հետո: Նշվում էր, որ սերբերի և ոստիկանների միջև բախումներ են սկսվել, նրանք բարիկադներ են կառուցել և չեն ենթարկվել ոստիկաններին: Կոսովոյի իշխանությունները պնդում են, որ սերբերին ձերբակալել են «կազմակերպված հանցավորության և 2011-ին ոստիկանին սպանելու համար»: