ԱՄՆ-ն հրաժարվել է հաշտվել Չինաստանի հետ
2808
Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ., 17:35
![]() Վաշինգթոնը պատրաստ չէ Պեկինի հետ առևտրային գործարք կնքել: Bloomberg-ի հաղորդմամբ, այս մասին Ճապոնիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Կարծում եմ, որ չինացիները կցանկանային առևտրային գործարքը կնքել այն պայմաններով, որոնք առաջարկել էին մինչև դրանց վերանայումը: Նրանք ուզում են առևտրային գործարք կնքել, բայց մենք պատրաստ չենք դրան»,- ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ Չինաստանից ներկրվող ապրանքի նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերը կարող են «էականորեն և շատ հեշտությամբ ավելանալ»: Միևնույն ժամանակ, Թրամփը վստահություն է հայտնել, որ Վաշինգթոնին ու Պեկինին կհաջողվի համաձայնության գալ. «Կարծում եմ, որ հետագայում ԱՄՆ-ն ու Չինաստանը գերազանց առևտրային գործարք կկնքեն, մենք անհամբերությամբ սպասում ենք դրան»: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
