«Ճիշտ կլիներ՝ ԲԴԽ-ն իր ողջ կազմով հրաժարական տար». Հրանուշ Խառատյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտ կլիներ՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր ողջ կազմով հրաժարական տար: Չգիտեմ՝ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել դատական համակարգի նկատմամբ համարյա բացարձակ անվստահութան (սա ապրիլի 10-ին հենց Գագիկ Հարությունյանի տված գնահատականն է) այս ճգնաժամային պահին պատասխանատվությունից խուսափելո՞ւ համար, թե՞ իրեն զոհ ներկայացնելով հետո հայտարարելու է, որ հարկադիր հրաժարական է և հրաժարական է տվել քաղաքական ճնշման տակ: Տեսնենք՝ նրա հրաժարականով դատական համակարգում իրավիճակ կփոխվի՞, ինչում անձամբ ես կասկածում եմ, քանի դեռ ԲԴԽ-ն իր կազմով նույնն է մնում: Դա կախված կլինի նաև ԲԴԽ-ի նոր նախագահի անձից: Մեզ, իմ կարծիքով, խիստ անհրաժեշտ է իշխանության մյուս թևերից իսկապե՛ս անկախ, միայն օրենքի իրավունքով աշխատող դատական իշխանություն, որը կարողանա հակակշռել ընթացքիկ ցանկացած իշխանության աչառություն»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18