«Մոռացաք, որ կուսակցական ժողովի ժամանակ որոշում էիք՝ ով ա չարիք, ով՝ բարիք». Պետրոս Ղազարյան
Հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախ դատական համակարգը մեր երկիր համար ֆունդամենտալ նշանակություն ունի։ Այնպիսի պերսոնաժներ են հիմա գոռում դատական համակարգի անկախության մասին, որ տարիներով քաղաքական տանիք ու ֆասադ էին, երբ դատական համակարգը կոռումպացվում էր, ուծացվում էր, դառնում էր գործադիրի պատժիչ գործիքը, երբ հազարավոր մարդիկ, ճակատագրեր խեղվում էին, միլիոնավոր դոլարներ էին վերցվում եվրոպաներից բարեփոխման համար ու մսխվում էին, երբ դատական համակարգը վավերացնում էր բոլոր կեղծված ընտրությունները, երբ մարդասպաններն արդարացվում էին։ Մոռացաք, որ կուսակցական ժողովի ժամանակ որոշում էիք՝ ով ա չարիք, ով ա բարիք, ով կարա զբաղվի քաղաքականությամբ, ով՝ ոչ։ Ու պետությունը ծառայեցնում էիք կուսակցական արդարադատությանը։ Հասկացանք էյֆորիան անցնում ա, բայց հիշողությունն էյֆորիա չի։ Ձեր փորացավը դատական համակարգը չի, փորացավն իշխանությունն ա, մնացածը ձեր համար ֆասադ ա, թեʹ էն ժամանակ, թեʹ, ցավոք, հիմա։ Իսկ դատական համակարգի համար մի հուզվեք։ Մենք չենք թողնի, որ իշխանությունը որևէ անօրինական բան անի»։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18