Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ավստրիայի փոխկանցլերը կոռուպցիոն սկանդալի հետևանքով հրաժարական է տվել

1006
Շաբաթ, 18 մայիսի, 2019 թ., 16:50
Ավստրիայի փոխկանցլերը կոռուպցիոն սկանդալի հետևանքով հրաժարական է տվել

Կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված Ավստրիայի փոխկանցլերը հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

1 օր առաջ ԶԼՄ-ներում տեսանյութն է տարածվել, որում փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն 2017-ի խորհրդարանական ընտրություններում քաղաքական աջակցության դիմաց ազգությամբ ռուս, ավանդատու կնոջ հետ պետական պայմանագրեր է քննարկում:

Տեսանյութը նկարահանվել է Իսպանիայի Իբիցա կղզում՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ: Համագործակցության դեպքում ռուս օլիգարխի զարմուհին խոստանում է գնել Ավստրիայում Kronen-Zeitung թերթի բաժնետոմերի 50%-ը և ծայրահեղ աջ կողմնորոշում ունեցող Շտրախեի կուսկացությանը դրական լույսի ներքո լուսաբանել: Հանդիպմանը ներկա է եղել նաև նաև Շտրախեի կուսակիցը՝ «Ազատություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Յոհան Գուդենսը:

Շտրախեին կփոխարինի տրանսպորտի նախարար Նորբերթ Հոֆերը: