Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Դիլիջանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

352
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 21:30
Դիլիջանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 12-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայիսի 15-ին, ժամը 06.00-ի սահմաններում, 1957 թ. ծնված Էրսիկ Հակոբքոխվյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն։