ԱԺ-ի 2019-ի բյուջեում 892 մլն 628․9 հազար դրամի պակասուրդ է առաջացել. կառավարությունը գումար կհատկացնի
ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի բյուջեում 892 մլն 628․9 հազար դրամի չափով պակասուրդ է առաջացել՝ պատգամավորների և երկու մշտական հանձնաժողովի թվի ավելացմամբ պայմանավորված: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված հարցերից մեկից: Չզեկուցվող փաթեթով հարցերից մեկով: «ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման իրականացման համար անհրաժեշտ է 848 մլն 729.9 հազար դրամ, այդ թվում՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով 403 մլն 152․9 հազար դրամ՝ պայմանավորված 59 հաստիքի ավելացմամբ և վեցերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին և պատգամավորների օգնականներին վճարված վերջնահաշվարկներով, «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 94 մլն 309.7 հազար դրամ, «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով 301 մլն 802 հազար դրամ՝ 118 մլն 285.7 հազար դրամը պայմանավորված պատգամավորների թվի և 183 մլն 516.3 հազար դրամը ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցերի (Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա (Ստրասբուրգ), Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ) ավելացմամբ , «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով 3 մլն 265․3 հազար դրամ, «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով 46 մլն 200 հազար դրամ՝ պայմանավորված 27 պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման վճարի (16 մլն 200 հազար դրամ) և 25 պատգամավորի բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման (30 մլն դրամ) գումարներով, «ՀՀ Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման իրականացման համար «Վարչական սարքավորումներ» հոդվածով անհրաժեշտ է 43 մլն 899 հազար դրամ՝ որից 29 մլն 500 հազար դրամը համակարգիչներ և տպիչ սարքեր ձեռք բերելու և 14 մլն 399 հազար դրամն աշխատասենյակների կահավորման նպատակով: Նշենք, որ բացի վերոնշյալը կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է նաև կառավարության պահուստային ֆոնդից 85 մլն դրամ գումար ՀՀ ԱԺ-ին տրամադրելու հարցը։ ՀՀ ԱԺ-ն տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով 4 ռենտգետային զննող սարք է ցանկանում ձեռք բերել, որոնցից երեքը տեղակայվելու են անցակետերում, մեկը՝ ՀՀ ԱԺ նախագահի մուտքի մոտ: |
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
4918:48«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սննկացման գործընթացին. «Ժողովուրդ»
22809:24Բալթիմորի կամրջի փլուզումն ԱՄՆ-ում 81 մլրդ դոլարի առևտրային ճգնաժամ է առաջացրել (լուսանկար)
759Երեկ, 14:36Crocus City Hall-ը գրավադրված է «Գազպրոմբանկ»-ում
614Երեկ, 13:484 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման հարց «Գազպրոմ Արմենիա»-ն չի քննարկել
689Երեկ, 00:06«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է
94625.03.2024, 22:06