Թրամփը կարգադրել է բարձրացնել մաքսատուրքերը 300 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար
![]() ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքի բարձրացումից հետո չին- ամերիկյան բանակցությունները տապալվել են: Այս մասին հաղորդում է ABCNews-ը: Ուրբաթ բանակցությունների ընթացքում որևէ համաձայնագիր չի ստորագրվել: Ժամեր անց, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնակի բարձրացրել է չինական ապրանքների ներմուծման համար նախատեսված մաքսատուրքը: Թրամփը Twitter-ում նշել է, որ աշխարհի երկու մեծագույն տնտեսությունների միջև գործարք կնքելու հարցում «շտապելու կարիք չկար»: Ավելի ուշ նա նույն հարթակում ավելացրել է, որ սակագների «փոխվել-չփոխվելը կախված է բանակցությունների հետագա ընթացքից»: Չինական Global Times թերթը, հղում կատարելով իր հավաստի աղբյուրներին, գրել է. «Բանակցությունները չեն տապալվել: Երկու կողմերն էլ կարծում են, որ դրանք կառուցողական են, և շարունակելու են խորհրդակցությունները: Կողմերը պայմանավորվել են հետագայում հանդիպել Պեկինում»: Թղթակիցներին տված հարցազրույցի ընթացքում Չինաստանի փոխվարչապետ Լիու Հին ասել է. «Մեր սկզբունքների հարցում որևէ զիջումների չենք գնալու»: Չինական պատվիրակության մեկնումից հետո, Թրամփի վարչակազմը դիմադրություն ցույց տվեց: Ուրբաթ երեկոյան ԱՄՆ առևտրի հարցերով ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարեց՝ «այժմ էլ Թրամփը կարգադրել է բարձրացնել մաքսատուրքերը 300 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար»: Հիշեցնենք՝ կիրակի Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգթոնը մայիսի 10-ից կբարձրացնի 200 մլրդ դոլար արժողությամբ չինական արտադրանքի ներկրման մաքսատուրքերը՝ 10%-ից հասցնելով 25-ի:
|

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
