Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Լարսի անցակետում հերթերը պայմանավորված են մեքենաների մեծ հոսքով. պարզաբանում

219
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 16:15
Լարսի անցակետում հերթերը պայմանավորված են մեքենաների մեծ հոսքով. պարզաբանում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են, որ Լարսի անցակետում վերջին օրերին առաջած հերթերը պայմանավորված են Ռուսաստանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսքով։

Այս պահի դրությամբ անցակետում հերթեր չկան, սպասման առավելագույն ժամանակահատվածը մարդատար ավտոմեքենաների համար կարող է կազմել 2-2,5 ժամ։
Հերթերում Հայաստանի քաղաքացիների մեքենաների թիվը կազմում է ոչ ավել, քան 15-20%:

Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անընդհատ կապի մեջ է Լարսի անցակետի բոլոր ծառայությունների ղեկավարների հետ։