Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Իշխանափոխությունից հետո ընկերությունը չի կարողանում Դեբեդից խճաքար արդյունահանել». Ոսկան Սարգսյան

283
Երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ., 01:05
«Իշխանափոխությունից հետո ընկերությունը չի կարողանում Դեբեդից խճաքար արդյունահանել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է և չգլխավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, սակայն ԱԱԾի հետ կապված խնդիրները պետք է լուծի։ Նոյեմբերյանցի ճանապարհաշինարարները մնացել են առանց խճի ու ավազի։ «Կողբաքար» ՍՊԸ-ն ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարությունից ունենալով համապատասխան թույլատվություն՝ Բագրատաշենի ենթաշրջանում, հայ- վրացական սահման հանդիսացող Դեբեդ գետից խճաքար է արդյունահանել և այն իրացրել: Հայաստանում իշխանափոխությունից հետո ընկերությունը չի կարողանում Դեբեդից խճաքար արդյունահանել: «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանն այդ կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, սակայն հարցը չի լուծվել: Նոյեմբերյանի տարածաշրջանի ճանապարհների ընթացիկ և ձմեռային պահպանության, նորոգման աշխատանքների համար խճաքար չկա, քանզի խճաքար մատակարարող «Կողբաքար» ՍՊԸ-ն հնարավորություն չունի Դեբեդից այն արդյունահանելու: Մնում է Վրաստանից գնել Հայաստանի տարածքից Դեբեդի քշած, հարևան երկրի տարածքում կուտակված խճաքարը: 2018թ. նոյեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանի Նոյեմբերյան քաղաք նախընտրական այցի ժամանակ նամակ հանձնվեց Փաշինյանին, որպեսզի լուծվի «Կողբաքար» ՍՊԸ-ի կողմից Դեբեդից խճաքար արդյունահանելու թույլտվության հարցը, սակայն անցած ավելի քան կես տարում խնդիրը չլուծվեց։ Բնապահպանական պաշտոնական եզրակացության համաձայն՝ Դեբեդից ավազ, խճաքար հանելու դեպքում գետի հունը չի փոխվում»։