Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Պուտինն ու Ալիևը հանդիպել են

866
Ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ., 15:40
Պուտինն ու Ալիևը հանդիպել են

Պեկինում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս մասին հրապարակել է Կրեմլի պաշտոնական կայքը: Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է 2,5 մլրդ դոլար: Ալիևը խոսել է էներգետիկ, գյուղատնտեսական և հումանիտար օգնության ոլորտներում համագործակցության մասին:

Կրեմլի ղեկավարը նաև հայտնել է, որ օգոստոսին Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի առաջնորդները:

Հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ հարցը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության լուծման համար: