Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Հեղափոխությունը և հեղափոխության առաջնորդը գերի դարձան հին Հայաստանին». Անդրանիկ Թևանյան

363
Ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ., 00:20
«Հեղափոխությունը և հեղափոխության առաջնորդը գերի դարձան հին Հայաստանին». Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում, ամփոփելով վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, ասել է. «Հեղափոխությունը և հեղափոխության առաջնորդը գերի դարձան հին Հայաստանին, սեփական կոմպլեքսներին, վախերին ու վրեժխնդրությանը: Ըստ էության՝ նեղացվեց այն հանրային շերտը, որը կազմում էր այդ Թավշյա հեղափոխության հիմքը: Սկսկեցին ինչ-որ անձնական վենդետաների ճանապարհով գնալ և քանի որ տեսակետ էլ չունեն ապագայի հետ կապված, անընդհատ հետ են նայում»:

Անդրադարձ կատարելով Մարտի 1-ի գործին՝ Թևանյանը նշել է. «Մարտի 1-ի հետ կապված հետաքննությունը բացարձակապես կապված չէ տասը զոհերի բացահայտման հետ: Ժողովրդական լեզվով ասած՝ մուռ հանելու պահ կա այստեղ: Կա քաղաքական շատ պրագմատիկ հաշվարկ»: