«Հաջորդը սրտի փոխպատվաստումն է, որ ուզում ենք անել». Արսեն Թորոսյան
Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի առողջապահության պատմության մեջ առաջին անգամ կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում: Այսօր Հանրայինի եթերում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թեմայի վերաբերյալ նշել է. «Լյարդի փոխպատվաստումը համարվում է բարդագույն վիրահատություններից մեկը: Եվ նույնիսկ երկրների առողջապահական համակարգերը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաճախ գնահատվում են նմանատիպ վիրահատություններ անելու կարողությամբ»: Նախարարը եթերի ընթացքում հույս է հայտնել, որ մոտակա մի քանի ամիսների ընթացքում ևս մի քանի նմանատիպ վիրահատություններ կարվեն: «Սա կդառնա այնպիսի վիրահատություն, որը մենք վստահաբար կիմանանք, որ կարելի է անել, երբ լինի դոնոր: Հաջորդը սրտի փոխպատվաստումն է, որը մենք ուզում ենք անել և, առհասարակ, փոխպատվաստումային բժշկությունը Հայաստանում պետք է զարգանա, քանի որ մենք բազմաթիվ հիվանդներ ունենք, որոնք կարիք ունեն լյարդի, երիկամի, սրտի փոխպատվաստման»,- ասել է Թորոսյանը: |
#AstraZeneca-ն խոստովանել է, որ #COVID_19-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել
126230.04.2024, 23:24Կիրանցում սև բերետավորները հարվածել են մի աղջկա գլխին, մյուսի՝ որովայնին
39427.04.2024, 00:30Կիրանցում բերետավորների հարձակումից հետո կանանց են տեղափոխում շտապօգնության մեքենայով (տեսանյութ)
17726.04.2024, 23:24Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
18425.04.2024, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
14719.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
58518.04.2024, 12:24