Ո՞վ է Ուկրաինայի առաջին տիկինը
Ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկություններ են հրապարակել նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի տիկնոջ՝ Ելենա Զելենսկայայի մասին: 41-ամյա Ելենան կտրականապես դեմ է եղել ամուսնու՝ քաղաքականություն մուտք գործելուն։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն: Իր երկու երեխաների՝ 14-ամյա Ալեքսանդրիայի և 5-ամյա Կիրիլի մորը Զելենսկին իսկական ընկեր է համարում: Ելենան ու ապագա ամուսինը սովորել են նույն դպրոցի զուգահեռ դասարաններում, բայց նրանց հանդիպումը տեղի է ունեցել դպրոցն ավարտելուց հետո միայն, երբ երկուսն էլ արդեն ուսանող էին ու սովորում էին տարբեր համալսարաններում: 8 տարվա ընկերությունից հետո 2003թ. նրանք ամուսնացել են: Ելենան գերազանցությամբ ավարտել է Կրիվորժի տեխնիկական համալսարանը, որտեղ ստացել է շինարարի որակավորում: Առաջին տիկինը երբևէ չի աշխատել իր մասնագիտությամբ: Փոխարենը՝ նա «95 Квартала» նախագծի տեքստերի հարցում օգնել է ամուսնուն: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36