«Զրնգում է միայն այն, ինչը ներսից է դատարկ». այսօր Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան օրն է
1995-ին՝ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովն ապրիլի 23-ը հռչակել է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում նաև՝ Հայաստանում: Ապրիլի 23-ը նշանավորվել է համաշխարհային գրականության պատմության մեջ նաև նրանով, որ 1564-ի այս օրն է ծնվել անգլիացի նշանավոր բանաստեղծ և թատերագիր Ուիլյամ Շեքսպիրը: Շեքսպիրը թեև համալսարանական կրթություն չի ստացել, բայց եղել է բազմակողմանի զարգացած գրող, տիրապետել է հին և նոր լեզուներին, հին հունական և հռոմեական գրականությունից բացի հիանալի իմացել է իտալական, ֆրանսիական գրողներին, հայրենի գրականությունն ու պատմությունը։ Այդ բոլորը ձեռք է բերել ինքնակրթության միջոցով։ Տեղափոխվելով Լոնդոն՝ Շեքսպիրը, սկսել է աշխատել թատրոնում որպես հուշարար և դրամատուրգ։ Թատրոնների պատվերով դրամատիկական գործեր է գրել և վերամշակել է հին պիեսները։ Այսպես հիմք է դրվել նրա ստեղծագործական գործունեությանը: Շեքսպիրի ողբերգություններից առավել հայտնի են՝ «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ», «Լիր Արքա», «Օթելլո», «Հուլիոս Կեսար» և այլն: Շեքսպիրի կատակերգությունների հիմնական նյութը սերն է, որ հաղթահարում է ծնողական բռնության, նախանձի և խանդի խոչընդոտները: Գլուխգործոցներից են համարվում՝ «Տասներկուերորդ գիշեր», «Վենետիկի վաճառականը», «Միջամառնային գիշերվա երազ» կատակերգությունները: Շեքսպիրի գործերից առաջինը հայկական բեմ է բարձրացել «Ռիչարդ 3րդը», ապա՝ «Ռոմեո և Ջուլիետը»: Ուիլյամ Շեքսպիրը համաշխարհային գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից է: Նրան հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը բնորոշել է այսպես. «Շեքսպիրը կուռք չի եղել մեզ համար, ոչ էլ լոկ մշակութային երևույթ, այլ կենդանի իրականություն»: Շեքսպիրի լավագույն մտքերից * Երջանիկ է այն մարդը, որ լսում է իր դատափետումը և աշխատում է ուղղվել։ * Լռակյացությունը ամենևին անսրտության նշան չէ։ Զրնգում է միայն այն, ինչը ներսից է դատարկ: * Մենք մեր սեփական գեղեցկությունը կարող ենք ճանաչել միայն տեսնելով նրա արտացոլումը ուրիշների աչքերում։ * Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել։ * Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը։ * Բարձր հոգիների համար մեկի կողմից արտահայտված երախտագիտական զգացումը ավելի թանկարժեք է, քան նրանից ստացված պարգևը։ * Իմաստությունը չի կարող մարել այն կրակը, որի վրա տգետը յուղ կլցնե։ * Մենք նյարդայնանում ենք դատարկ բաներից, երբ վիրավորված ենք լինում լուրջ պատճառով։ * Հիմարությունը դյուրությամբ կքանդե այն բարեկամությունը, ուր բացակա է իմաստությունը։ * Լավագույնը՝ ուղիղ և պարզ ասված խոսքն է։ |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54