Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

245
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ., 19:15
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական նախապատաստական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել մարզերում տարբեր ոլորտներում այս տարի նախատեսվող ծրագրերին: Մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացման, կառավարության և համայնքների համագործակցությամբ իրականացվող տարբեր սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր:

Վարչապետ Փաշինյանը մարզպետներին տվել է հանձնարարականներ՝ վերը նշված ուղղություններով ծրագրերն արդյունավետ կյանքի կոչելու նպատակով: