Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Մենք բեսպրեդելի չենք կարող տրվել, ժողովուրդ ջան». Նիկոլ Փաշինյան

268
Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 22:35
«Մենք բեսպրեդելի չենք կարող տրվել, ժողովուրդ ջան». Նիկոլ Փաշինյան

ՀՀ քաղաքացիների վարչապետին ուղղված հարցերից շատերը վերաբերում են նախկին իշխանության պետական պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելուն: Մասնավորապես քաղաքացիները արծարծում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի շարք այլ պաշտոնյաների անուններ: Վարչապետը, քաղաքացիների բարձրացրած վերոնշյալ հարցին ի պատասխան, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց. «Ես հասկացա՝ ինչքան կարևոր է այս հարցը մեր քաղաքացիների համար, հավատացեք, ինձ համար էլ է կարևոր, բայց այստեղ գծեր կան, որ պիտի չանցնենք: Էն նախկին բեսպրեդելը էս բեսպրեդելով չենք կարող փոխել: Մենք բեսպրեդելի չենք կարող տրվել, ժողովուրդ ջան: