Միհրան Պողոսյանի շուրջ աղմուկ-աղաղակի մասին
Միհրան Պողոսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի վերաբերյալ 2017-ին կարճված գործն իշխանափոխությունից հետո վերաբացվեց ու զարգացումները նոր թափ ստացան. «Պողոսյանի գործով ունեցանք նոր հանգամանքներ, նոր տեղեկություններ»,- ասաց գլխավոր դատախազը: Արդեն այսօր խուզարկություն կատարելու նպատակով ԱԱԾ-ն մտավ Պողոսյանի առանձնատուն: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրգործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Ավելի ուշ Միհրան Պողոսյանի գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ, որի մեջ նշվում էր նրա գտնվելու վայրը՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։ Ի դեպ, ասում են՝ այդ շքեղ թաղամասում բնակարանների գները սկսվում են 1 միլիոն դոլարից։ Միհրան Պողոսյանի անվան հետ կապված անօրինություններն ու սկանդալներն անպատիժ էին մնում բացառապես Սերժ Սարգսյանի հովանավորչության շնորհիվ: Լուրեր կային, որ Պողոսյանի մորեղբայրը՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիշա Հարությունյանը, սերտ հարաբերությունների մեջ էր Սերժ Սարգսյանի հետ: Օգտատերերն այսօր հիշել են նաև, թե ինչպես էր նախորդ տարվա այս ժամանակահատվածում, Սերժ Սարգսյանին մատուցված ծառայությունների շրջանակում, Պողոսյանի մեքենան աստիճաններով շտապում ԱԺ՝ դեմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը: |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36