Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Սքոթլանդ-Յարդը հրաժարվել է հայտնել, թե որ բանտում է Ասանժը

881
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ., 15:45
Սքոթլանդ-Յարդը հրաժարվել է հայտնել, թե որ բանտում է Ասանժը

Լոնդոնի քաղաքային ոստիկանությունը WikiLeaks-ի հիմնադիրի Ջուլիան Ասանժի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ մանրամասներ չի ներկայացնում, գրում է РИА Новости-ին: Այն հարցին, թե արդյո՞ք բանտում Ասանժին խիստ ռեժիմով են պահում, Սքոթլանդ-Յարդի ներկայացուցիչը պատասխանել է. «Մենք չենք հաստատում բանտային զեկույցը կամ այլ մանրամասներ, նրան ձերբակալել է քաղաքային ոստիկանությունը, և դա այն ամենն է, ինչ հաղորդում ենք»:

Հիշեցնենք, որ Ասանժը ձերբակալվել էր նախորդ շաբաթ՝ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ բնակվում էր 2012 թվականից: