Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Համոզված ենք, որ հաջողելու ենք այս դժվարին առաքելության գործում». Նիկոլ Փաշինյան

358
Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 15:05
«Համոզված ենք, որ հաջողելու ենք այս դժվարին առաքելության գործում». Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ խոսեց Հայաստանում ազդարարված տնտեսական հեղափոխության մասին:

«Մեր ժողովրդավարությունը ուժեղանալու և տնտեսական ու ինստիտուցիոնալ երաշխիքների անհրաժեշտություն ունի: Ժողովրդական ինստիտուտների զարգացումը, անկախ դատական համակարգի կայացումը, հակակոռուպցիոն ինստիտուտների հիմնադրումն ու ուժեղացումն այն առանցքային ոլորտներն են, որտեղ մենք Եվրոպայի խորհրդի աջակցության կարիքն ունենք: Այս ամենը կարևոր է ոչ միայն քաղաքական հեղափոխության արդյունքներն ամրագրելու, այլև մեր սկսած նոր տնտեսական հեղափոխությունը բարեհաջող ավարտին հասցնելու համար: Մեր ձեռնարկած տնտեսական հեղափոխության առանցքային նպատակն ու իմաստը մեր քաղաքացիներին տնտեսական գործունեության քաջալերելն է, Հայաստանը ներդրումների և զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելը և մեր երկիրը տեխնոլոգիական առաջամարտիկի վերածելը: Մենք համոզված ենք, որ հաջողելու ենք այս դժվարին առաքելության մեջ, որովհետև մեր ժողովուրդը վերագտել է վստահությունը սեփական ուժերի և սեփական ապագայի նկատմամբ»,- ասել է վարչապետը: