Պլաստիկե աղբը հասել է Արմաղան լեռ
![]() Պլաստիկե աղբը հասել է 2829 մ բարձրություն ունեցող, բնության հուշարձան Արմաղան լեռ: Արմաղանը հրաբխային լեռնագագաթ է, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների սահմանագլխին։ Լեռան գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ։ 2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է գմբեթավոր եկեղեցի։ «Արմաղանում աղտոտվածությունն ավելացել է «հաց ուտելու» վայրի կառուցումից հետո: Բոլորը գնում են այնտեղ, զվարճանում, բաժակ են բարձրացնում, նայում սրբին, կենաց ասում, իսկ հետո աղբը թողնում և հեռանում»,- մեզ հետ զրույցում ասաց «ԱՍՊ» հեծյալ ակումբի հիմնադիր Տիգրան Բաղիշջանյանը: Նա նշեց, որ եղել են դեպքեր, որ իր ուղեկից զբոսաշրջիկները, տեսնելով աղբը, իրենք են այն հավաքել: Ըստ Տիգրան Բաղիշջանյանի՝ աղբի դեմ պայքարի համար անհրաժեշտ է, որ մարդիկ ստանան էկոլոգիական դաստիրակություն, ինչպես նաև անհրաժեշտ է աղբավերամշակման գործարան հիմնել: Նաիրա Կարապետյան, Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Հրապարակումը՝ «Էկոլուր»-ի ![]() ![]() |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37


