RAF-ը վերածվել է մոխրակույտի. դրա մեջ ապրող անօթևան երեխան ծայրահեղ ծանր վիճակում է
Երեկ՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի կայարանում ավտոմեքենա է այրվում և ներսում կարծես մարդ կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 21:50-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, այրվել է Մասիս քաղաքի Մասիս կայարանի Գործարանային փողոցում կայանված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, մշտական բնակության վայր չունեցող, 28-ամյա Վրեժ Ղազարյանին պատկանող RAF մակնիշի ավտոմեքենան: Հրդեհի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող 12-ամյա Ն. Մ.-ն «մարմնի մակերեսի 45 տոկոս, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից երեխային տեղափոխել են Երևանի այրվածքաբանական կենտրոն: Հրդեհի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք որպես անօթևան բնակվում էին մոխրակույտի վերածված RAF մակնիշի ավտոմեքենայում: Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18